Սնունդը և առողջությունը
Ինչպես պատրաստել սեխի եւ ձմերուկի մուրաբաներ
Մուրաբա եփում են հիմնականում սեխի այն տեսակներից, որոնք ունեն համեմատաբար ամուր պտղամիս, եւ ձմերուկի այն տեսակներից, որոնք հաստակեղեւ են: Սեխը կամ ձմերուկը բաժանում են շերտերի, նրանցից անջատում են կեղեւը, պտղամսի փափուկ մասն ու միջուկը: Այնուհետեւ կտրում են 2-3 սմ երկարությամբ եւ 1 սմ հաստությամբ կտորներով, որից հետո 1 ժամ պահում են կրաջրի մեջ:
Կրաջուրը պատրաստում են հետեւյալ կերպ. կիրը լցնում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ կրի բոլոր կտորները թրջվեն: Մի քանի րոպեից հետո կիրը սկսում է թշշալով եւ գոլորշի արձակելով բացվել սպիտակ փաթիլների նման:
Եթե կիրը չի թշշում, գոլորշի չի արձակում, ուրեմն` այն փչացած է (հանգած կիր է) եւ պիտանի չէ օգտագործման: Երբ կիրն ամբողջովին բացվում է, ավելացնում են ջուր (յուրաքանչյուր 0,5 կգ կրին` 4 լիտր ջուր) լավ խառնում են ու թողնում 5-8 րոպե, որպեսզի այն հանգստանա եւ նրա մեջ եղած մանր հատիկները նստեն հատակին: Այնուհետեւ երեսից վերցնում են կրաջուրը եւ լցնում նախապատրաստած պտղի վրա: Ոչ մի կտոր պիտի դուրս չմնա կրաջրից:
Կրաջրից հանելուց հետո մի քանի անգամ սառը ջրով լավ լվանում են: Ավելի լավ կլինի, եթե 1 ժամ էլ մնա սառը ջրի մեջ, որպեսզի հետագայում կիրը մուրաբայի մեջ սպիտակ մանր բյուրեղիկների ձեւով նստվածք չտա: Ապա 5 րոպե խաշում են եռջրի մեջ եւ անմիջապես սառեցնում սառը ջրով: Այնուհետեւ պատրաստում են շաքարաջուր. յուրաքանչյուր 1 կգ մաքրած պտղի համար` 1,2 կգ շաքարավազ, 2 լիտր ջուր: Շաքարաջուրը թանզիֆով քամում են, տաք վիճակում լցնում նախապատրաստած սեխի կամ ձմերուկի վրա եւ եփում մարմանդ կրակին: Նպատակահարմար է եփել 2 անգամ: Երկու անգամ եփելուց հետո մոտ 1 ժամ եռացնելուց հետո մուրաբան կրակի վրայից վերցնում են եւ թողնում, որ մնա 5-6 ժամ, ապա նորից եփում մինչեւ պատրաստ լինելը: Շաքարակալում թույլ չտալու համար եփելու վերջում` կրակի վրայից վերցնելուց 4-5 րոպե առաջ, ավելացնում են մի քիչ լիմոնաթթու կամ քացախ` 1 կգ-ին` 2 գր չափով:
20.08.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ